21:48
Էնդի Սերքիսը «Բեթմեն»-ում կմարմնավորի Ալֆրեդին

Հայկական արմատներով անգլիացի գրող, դերասան ու ռեժիսոր Էնդի Սերքիսը «Բեթմեն» ֆիլմում կմարմնավորի Ալֆրեդ Փենիուորթին։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ժապավենի ռեժիսոր Մեթ Ռիվզը։

Հայազգի դերասանն առավել հայտնի է «Կապիկների մոլորակը» և «Մատանիների տիրակալը» ֆիլմերից։

Հայտնի է, որ Խավարի ասպետի դերը կկատարի Ռոբերթ Փաթինսոնը։ Ջեֆրի Ռայթին հաստատել են տեսուչ Գորդոնի, իսկ Զոի Կրավիցին՝ Կատու կնոջ դերում

Категория: Cinema | Просмотров: 2724 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Էնդի Սերքիս | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0