11:41
Էմին Երիցյան․ «Արցախում ընտրությունները պետք է կայանան»

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Պատերազմող երկրների ղեկավարներն իրենց որոշումներում պետք է լինեն բացառիկ կամային ու միայն դեպի առաջ նայող։

Վիրուսները, տարբեր տիպի վախերը, քաղաքական կոնյունկտուրան բացարձակապես գործոն չպիտի հանդիսանան որոշման կայացման ժամանակ։

Ընտրությունները պետք է կայանան, և ցանկալի է, որ արցախցիները մեկ փուլով ընտրություն կատարեն։

Ի տարբերություն Հայաստանի ու շատ այլ երկրների, ապագայի անորոշություններն Արցախի համար շատ ավելի շատ են ու էական՝ պատերազմ, նույն համաճարակի ծավալներ և այլն, որոնք ապագայում կարող են առաջ գալ Արցախում՝ հնարավորություն չտալով տեսանելի ապագայում ձևավորել նոր իշխանություններ»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 514 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Էմին Երիցյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0