22:15 Էլթոն Ջոն. «Մայքլ Ջեքսոնը հոգեկան խնդիրներ ուներ» | |
|
Բրիտանացի հայտնի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնն իր ինքնակենսագրական «Ես» գրքում Մայքլ Ջեքսոնին հոգեպես անառողջ է անվել։ Իր հուշագրություններում երաժիշտը ներկայացրել է «Փոփի արքայի» հոգեկան վիճակը, հայտնում է TMZ-ն։ «Ես Մայքլին ճանաչում էի, երբ նա 13 կամ 14 տարեկան էր։ Ինչ-որ պահի ինչ-որ բան այնպես չեղավ. հետագա տարիներին նա սկսեց հեռանալ իրականությունից, ինչպես Էլվիս Փրեսլին»։ Ջոնի փոխանցմամբ՝ հայտնի չէ, թե ինչ է կատարվել Ւեքսոնի գլխում և ինչ դեղեր է նա օգտագործել․ վերջին տարիներին, ըստ Էլթոնի, տպավորություն է եղել, թե նա «խելքը թռցրել է»։
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |