22:00 Էլդայի կոշիկի թանգարանը | |
|
Իսպանիայի Էլդա քաղաքը հայտնի է աշխարհին որպես կոշկակարների քաղաք: 20-րդ դարի սկզբից կոշկակարությունը քաղաքում ամենից տարածված արհեստն է դարձել։ Ուստի պատահական չէ, որ հենց այստեղ է հիմնվել կոշիկի թանգարանը: Թանգարանը 4 սրահ ունի: Առաջինում ցուցադրված են կոշիկ ստեղծելու սարքավորումներ և մեքենաներ։ Երկրորդ սրահում տարբեր դարաշրջանների կոշիկներ են՝ միջնադարից մինչև մեր օրերը։ Երրորդում տարբեր ժողովուրդների կոշիկներ են։ Եվ վերջապես չորրորդ սրահում տարբեր դիզայներական մրցույթներում հաղթած կոշիկներ են: Վերջիններս հիմնականում գերժամանակակից կոշիկներն են, որոնք շատերի կարծիքով, այնքան էլ պրակտիկ չեն: Թանգարանի գրադարանում պահվում է կոշիկի ողջ պատմությունը: Պատրաստեց Լուսինե Բրուտյանը | |
|
| |
| Всего комментариев: 0 | |