23:00
Եգիպտոսում 4 հազար տարվա սարկոֆագ եւ մումիա են գտնվել

Gazeta.ru-ի փոխանցմաբ՝ Կահիրեից ոչ հեռու եգիպտացի հնագետները պեղել են կրաքարից «անտրոպոիդային» սարկոֆագ՝ մեջը երկու մումիա։
«Մեզ հաջողվել է գտնել ևս մեկ մումիա, որը ծածկված էր ոսկու բարակ շերտով: Այն չափազանց վատ վիճակում է, և հիմա թե՛ սարկոֆագը, թե՛ գտված մարմինները հանձնվել են վերականգնելու և հետագա քայքայումից պահպանելու համար»,- հայտարարել է պեղումների ղեկավար եւ հնությունների հարցերով Բարձրագույն խորհրդի ղեկավար Մուստաֆա ալ Վազիրին:
 

Категория: Science News | Просмотров: 1174 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: մումիա | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0