10:42
Էդմոն Մարուքյանի առաջարկը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ազգային ժողովի քառօրյա նիստի կառավարության հետ հարցուպատասխանի ժամին մասնակցում էին նախարարների ժամանակավոր պաշտոնակատարներ, այդ թվում՝ սպորտի և երիտասարդության հարցերի, գյուղատնտեսության, մշակույթի նախարարների ժամանակավոր պաշտոնակատարները։

Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի՝ հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստի ընթացքում վարչապետը և կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:

Սահմանադրության 147-րդ հոդվածի սահմանմամբ՝ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Այսինքն՝ նախարարների ԺՊ-ները կառավարության անդամ չեն, հետևաբար չեն կարող մասնակցել խորհրդարանի հետ կառավարության հարցուպատասխանին։

Ըստ այդմ՝ ՀՀ վարչապետին և Ազգային ժողովի նախագահությանն առաջարկում եմ թույլ չտալ Սահմանադրության և սահմանադրական օրենքի խախտում ու կառավարության հարց ու պատասխանին խորհրդարանի ամբիոնին թույլ չտալ մոտենալ անձանց, ովքեր օրենքով լիազորված չեն պատասխանելու պատգամավորների հարցերին»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 605 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Էդմոն Մարուքյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0