16:19
. Էդմոն Մարուքյան․ «Փաշինյանի առաքելությունն ավարտվել է»

«Նիկոլ Փաշինյանն իմ կարծիքով իր առաքելությունն ավարտել է։ Նա իր գործերն արել է։ Մենք ասել ենք, որ դու արել ես մի բան, որի համար քո անունն արդեն գրվել է Հայոց պատմության մեջ»։ Այս մասին ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ կուսակցության BrightTalk օնլայն հաղորդման ընթացքում։

Ըստ Մարուքյանի՝ Փաշինյանի առաքելությունը եղել է տապալել նախկին ռեժիմը՝ գլխավորելով այդ շարժումը։

«Դրանից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանն առավոտյան արթնանում է, նա այլևս բան չունի։ Նա տնտեսության մասնագետ չի, պետական կառավարման մասնագետ չէ, ակնկալել, որ նա տնտեսությունը ոտքի է հանելու, դա սխալ ակնկալիք է, ակնկալել, որ միջազգային հարաբերություններում Հայաստանի խնդիրը լուծելու է՝ սխալ ակնկալիք է։ Նիկոլ Փաշինյանը մի գործ է արել, որով որ ամեն ինչ ասվել է։

Դրանից հետո նա պետք է ինչ-որ ձև գտներ և ներգրավեր մարդկանց, ովքեր քանդարար են, այլ նրանց ովքեր կառուցողներ են։ Քանի որ մենք չեն կարողանում քանդել, մեր անելիքը տեսնում եմ կառուցելու էտապում։ Քանդվում են համակարգեր՝ մեկը լավ, մեկը վատ, բայց այդպիսինն է հեղափոխության տրամաբանությունը»

Категория: Տեսանկյուն | Просмотров: 274 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: . Էդմոն Մարուքյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0