10:14
Ե՞րբ է ժողովուրդը ճաշակելու հեղափոխության պտուղները...

«Լույսը դեռ չբացված, կարդում ես՝ «ապամոնտաժվում է», «քանդվում է», «լուծարվում է», «փակվում է»...»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ ընդգծելով․

«Ցանկանում եմ արթնանալ և առավոտյան լրահոսից տեղեկանալ, որ մեր երկրում որ ինչ-որ բան «կառուցվում է», «նորոգվում է», «տեղադրվում է», «վերականգնվում է» և այդպես շարունակ...
Վերջապես ե՞րբ է ժողովուրդը ճաշակելու հեղափոխության պտուղները...
Չէ՞ որ ամեն փակելով ու քանդելով՝ առնվազն մի քանի ընտանիք հուսաբեկվում ու փնտրում է արտագաղթի ճանապարհը...»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 494 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Գևորգ Պետրոսյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0