20:30 Ձվի դիետա. 10 կգ` 7 օրում | |
|
Ձվի դիետան կօգնի Ձեզ հրաժարվել ավելորդ 10 կիլոգրամներից, բայց ընթացքում ստիպված չեք լինի քաղցած մնալ, վիտամինների կորուստ ունենալ: Ձուն հագեցածության զգացում է առաջացնում և դրա հետ մեկտեղ լավացնում է նյութափոխանակությունը: Ձվի դիետան տևում է մեկ շաբաթ: Նախաճաշ. 1թուրինջ, 2 խաշած ձու, 1բաժակ կանաչ թեյ: Ճաշ. 1նարինջ, 1 խաշած ձու, հավի ֆիլե` խաշած, աղով: Ընթրիք. Եփած հավի ֆիլե առանց կաշվի, 1բաժակ կեֆիր: Երեքշաբթի Նախաճաշ. 2 եփած ձու, 1 բաժակ ցիտրուսային հյութ: Ճաշ. 2 նարինջ, եփած կամ շոգեխաշած հավի ֆիլե առանց կաշվի, 1բաժակ ջուր: Ընթրիք. 2 խաշած ձու, 1 բաժակ հանքային ջուր: Չորեքշաբթի Նախաճաշ. 1 բաժակ ջուր` 1թեյի գդալ կիտրոնի հյութով, 1 խաշած ձու: Ճաշ. Խաշած միս` 200 գր, 1թուրինջ: Ընթրիք. 2 խաշած ձու, 1 բաժակ հանքային ջուր: Հինգշաբթի Նախաճաշ. Ձվածեղ` 3 ձվից, աղով և կանաչիով: Ճաշ. Հազարի տերևներ, խաշած կամ շոգեխաշած հավի ազդրամիս` առանց կաշվի, 150գր Ընթրիք. 2 թուրինջ, 1 խաշած ձու, 1բաժակ ջուր: Ուրբաթ Նախաճաշ. Աղցան` 1 խաշած գազար, 2 խաշած ձու, 1 ճ. գդալ անյուղ թթվասեր, կանաչի: Ճաշ. 2 թարմ գազար, 1բաժակ նարնջի հյութ: Ընթրիք. Ծովաձուկ, 1 եփած ձու, 1բաժակ հանքային ջուր: Շաբաթ Նախաճաշ. անյուղ կաթնաշոռ` 150 գր, 1բաժակ ցիտրուսային հյութ: Ճաշ. 2 թուրինջ, 2 խաշած ձու: Ընթրիք. Միայն հանքային ջուրէ առանց սահմանափակման: Կիրակի Նախաճաշ. ½ միջին թուրինջ, 2 եփած ձու: Ճաշ. Եփած միս` 200 գ, 1 նարինջ: Ընթրիք. Միայն հանքային ջուր: Խմեք միայն ալկալային հանքային ջուր: Այս դիետան ներառում է միայն անյուղ կաթնամթերք: Դիետային ճիշտ հետևելու դեպքում արդյունքները հաստատ կգոհացնեն ձեզ: Մի խախտեք ոչ մի կետ: Եթե շատ քաղցած եք, կարելի է ուտել 1-2 հում ձու: Դիետայի ընթացքում պետք է ինչքան հնարավոր է շատ ջուր խմել: Խորհուրդ է տրվում միաժամանակ զբաղվել նաև սպորտով: Այն կմեծացնի դիետայի արդյունավետությունը: Թույլատրվում է օգտագործել նաև վիտամինային համալիրներ: Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: Աղբյուրը՝ doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |