21:00 Դրյու Բերիմորը 1.5 տարի անցկացրել է հոգեբուժարանում | |
|
Ամերիկացի դերասանուհի Դրյու Բերիմորը պատմել է, որ 13 տարեկան հասակում իրեն հոգեբուժական հիվանդանոց են ուղարկել։ Դերասանուհու հետ հարցազրույցը հրապարակվել է ռադիոհաղորդավար Հովարդ Սթերնի կայքում։ Կինոստղի պատմելով՝ իրեն կլինիկայում տեղավորել է մայրը։ «Նա հրեշի է ստեղծել և չի իմացել՝ ինչ անել նրա հետ։ Այդ ժամանակ ես, իսկապես, կորցրել էի հսկողությունը, այդ պատճառով նրան ներում եմ այդ ընտրության համար։ Հավանաբար նա զգում էր, որ ոչ մի տեղ չի կարող դիմել»,- ասել է դերասանուհին։ Նա նշել է, որ հաստատությունում 1․5 տարի է անցկացրել։
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |