18:00
Դուք պետականության զգացողություն չունեք․․․

Գեներալ-լեյտենանտ Անատոլի Վլադիմիրի Զինևիչին ճանաչել եմ Արցախյան ազատամարտի տարիներից: Մասնագիությամբ լինելով զինվորական, միաժամանակ ուներ դիվանագետին հատուկ խորաթափանց միտք: Պահի ազդեցության տակ կարող էր անկեղծանալ և ասել այն, ինչը հնարավոր է նաև դիմացինի սրտով չլինի: Բայց, որ ասածների մեջ ճշմարտություն կար, կարելի է համոզվել հետևյալով.

«Դուք պետականության զգացողություն չունեք… Օջախ, տուն, հող` այո՛: Սակայն պետականությունն այլ բան է: Այ, եթե լենինականցի կամ երևանցի տղան դադարի կրկնել, թե եկել է պաշտպանելու Ղարաբաղը, ասես սա իր հայրենիքը չէ, այն ժամ միայն հնարավոր կլինի խոսել պետականության զգացողության մասին… Թե չէ, նորից նույն երգը` պետականության կորստի մասին: Չէ որ այժմ այն ունեք: Ուրեմն պաշտպանեք… »։

Անատոլի Վլադիմիրովիչն այսօր չկա, բայց նրա խոսքերը շարունակում են լինել այժմեական...

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Категория: Տեսանկյուն | Просмотров: 241 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Սենոր Հասրաթյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0