20:30 Դոն Քիշոտի պատվիրանները նահանգապետ Սանչոյին և հայաստանաբնակ շատերին | |
|
Միգել Սերվանտես - Իմ բարեկամ Սանչո, ահա այժմ, երբ ես դեռ նոր եմ սկսում գագաթը բարձրանալ, դու արդեն ժամանակից շուտ և առողջ բանականության օրենքներին հակառակ` քո իղձերը կատարված ես տեսնում: Շատերը կաշառք են տալիս, աղերսում են, չեն քնում, խնդրում են ու համառում և էլի նպատակին չեն հասնում, իսկ մեկ ուրիշը հազիվ ասպարեզ է գալիս, հայտնի չէ, թե ինչ կերպ և ինչու` հասնում է այն պաշտոնին ու դիրքին, որի վրա շատերը աչք էին տնկել Բևեռիր հայացքդ քեզ վրա և աշխատիր ճանաչել ինքդ քեզ` քանզի դրանից ավելի բարդ ճանաչողություն դժվար է պատկերացնելը: Ճանաչելով ինքդ քեզ` չես փքվի այն գորտի նման, որն ուզում էր եզան հետ համեմատվել, հակառակ դեպքում դու քո գոռոզամիտ խելացնորությամբ կնմանվես փարթամ պոչ և այլանդակ ոտներ ունեցող սիրամարգին: Հիշիր, որ դու մի ժամանակ խոզարած ես եղել: Եթե դու կնոջդ քեզ հետ բերելու լինես (որովհետև հարկ չկա, որ երկարատև ծառայություններ ունեցող կառավարիչները բաժանված լինեն իրենց ամուսիններից), սովորեցրու նրան, լուսավորիր և հղկիր նրա բնածին կոպտությունը, որովհետև շատ հաճախ խելացի նահանգապետի ձեռք բերածը կորչում և կործանվում է անտաշ և հիմար կնոջ երեսից: Եթե դու հանկարծ ամուրի դառնաս (որ միշտ կարող է պատահել) և քո վիճակը թույլ տա քեզ ավելի տոհմիկ ծագում ունեցող աղջկա հետ ամուսնանալու, ապա ուշադիր եղիր, որ նա իրեն կարթի նման չպահի և չասի` «չեմ ուզում, ջեբս գցիր», որովհետև, ճշմարիտն ասած, դատավորի կնոջ վերցրած ամեն մի կաշառքի համար մարդն է պատասխանատու Ահեղ դատաստանի օրը … Երբեք մի ղեկավարվիր քո սեփական կամայականության օրենքներով, որովհետև այդ կերպ են վարվում միմիայն իրենց մեծ խելոքներ երևակայող տգետները: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |