15:01 Դիանա Գալոյան․ «Այս պահին տնտեսագիտական համալսարանում տարբեր բարեփոխումներ են ընթանում» | |
|
Օրեր առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը: Ներկայացնում ենք հատված Tert.am-իհարցազրյուցից ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի հետ: - Տիկին Գալոյան, Զոյա Թադևոսյանը և Գրիշա Թամրազյանը որքանո՞վ կապ ունեն Ձեր նշանակման հետ: - Զոյա Թադևոսյանն իմ մայրն է, դա անհերքելի փաստ է: Բայց ես չեմ պատկերացնում, թե Զոյա Թադևոսյանն այսօրվա իշխանությունում՝ նախարարությունում կամ որևէ այլ օղակներում ինչ ազդեցության լծակներ պետք է ունենար իմ նշանակմանը նպաստելու համար: - Զոյա Թադևոսյանը և վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ՀԱԿ վարչության անդամ են: - Դա որևէ կապ չունի: Երբևէ իմ մայրը իմ կարիերայի, գիտական գործունեության կամ այլ տիպի հարցերում իր անձնական ազդեցությունները չի օգտագործել, և ես թույլ էլ չեմ տա, որ նման բան լինի: - Դուք ՀՊՏՀ ռեկտորի ընտրություններին մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ: - Դա կախված է նրանից, թե որքանով ես կհաջողեմ ռեկտորի պաշտոնակատարի գործում: Այս պահին տնտեսագիտական համալսարանում տարբեր բարեփոխումներ են ընթանում և կախված է, թե որքանով ես կհաջողեմ բոլոր ոլորտներում: Եթե զգամ, որ չեմ հաջողել, չեմ մասնակցի ռեկտորի ընտրություններին, եթե զգամ, որ հաջողում եմ՝ կմասնակցեմ: Մանրամնասները՝ սկզբնաղբյուրում։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |