21:00 Դեյլ Կարնեգի․ «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» | |
|
Դեյլ Կարնեգի․ «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» (համառոտ) Ժպիտը ամենապարզ եղանակն է ցույց տալու նոր ծանոթին, որ նա ձեզ դուր է գալիս: Մեր արարքները և ժեստերը ավելի շատ են ասում մեր մասին շրջապատի մարդկանց, քան մեր բառերը: Գիտակցաբար ժպտալով մարդն ազդում է ոչ միայն շրջապատի, այլև ինքն իր վրա: Չարժե քննադատել մարդկանց բացեիբաց, քանի որ մարդուն ղեկավարում է ոչ թե բանականությունը, այլ նրա հուզական աշխարհը: Բենջամեն Ֆրանկլինն ասում է, որ իր հաջողության գաղտնիքը ոչ ոքի մասին վատ չխոսելն է: Աբրահամ Լինկոլնը ընդհակառակը բոլորին ծաղրում էր, մինչև որ նրա ընդդիմադիրներից մեկն ի վերջո նրան մենամարտի կանչեց: Մարդկանց համակրանքը նվաճելու համար պետք է ավելի հաճախ քաջալերել նրանց: Մարդկանց արարքների առյուծի բաժինը մյուսների հավանությունը ստանալն է: Պետք է սովորել անկեղծորեն գովել մարդկանց: Դրա համար պետք է ինչպես Ռալֆ Ուոլդո Էմերսոնը գիտակցել, որ ցանկացած մարդ ինչ-որ բանում գերազանցում է մեզ: Պետք չէ հարկի ու անհարկի վեճի բռնվել: Երբեք պետք չէ ասել մարդուն, որ նա իրավացի չէ, որ նա սխալվում է: Երբեք պետք չէ ցույց տալ, որ ավելի խելացի ես դիմացինից: Զրուցակցի սխալը կարելի է մատնանշել ավելի դիվանագիտորեն և անուղղակի՝ վկայակոչելով օրինակ սեփական դանդաղամտությունը և փաստերը մեկ անգամ էլ ճշտելու ցանկությունը: Եթե դուք իրավացի չեք, ապա դա պետք է իսկույն ընդունել: Համոզելու համար զրուցակցին, պետք է ստիպել նրան ավելի հաճախ ասել «այո»: Դա Սոկրատեսի մեթոդն է: Որքան ավելի շատ է զրուցակիցը համաձայնում, այնքան ավելի շատ է հավանականությունը, որ նա կընդունի ձեր վերջնական տեսակետը: 1. Ժպտալ, չքննադատել մարդկանց, հավանություն տալ նրանց կարծիքներին: 2. Հետաքրքրություն ցուցաբերել զրուցակցի նկատմամբ: Խոսել նրան հետաքրքրող հարցերից: 3. Հիշել մարդկանց անունները, ծննդյան օրերը, նրանց կյանքի այլ կարևոր մանրամասներ: 4. Խուսափել վեճերից, երբեք չասել զրուցակցին, որ նա սխալվում է: 5. Ստիպել զրուցակցին ավելի շատ արտասանել «այո» բառը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |