15:33
Ձերբակալվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետը

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին:

Այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Թե ինչն է ձերբակալման պատճառը, ԱԱԾ մամուլի կենտրոնից ասացին, որ ավելի ուշ հաղորդագրություն կհրապարակեն:

2018 թվականին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Լեռնիկ Գիգոլյանը նշանակվել էր Թումանյանի բաժնի պետ:

 

Просмотров: 470 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: ԱԱԾ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0