12:15 Դեռ 40 օր ունենք․ Արսեն Ջուլֆալակյան | |
|
ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է. «Հռետորական հարց ընտրելու իրավունք ունեցող մեր քաղաքացիներին։ Եթե հունիսի 20-ի այսպես կոչված ընտրություններում հաղթի ամեն ինչ ձախողած/կործանած ՀՀ վերջին վարչապետը, մեր դաշնակից, գործընկեր և մնացած բոլոր պետությունները կարո՞ղ են ենթադրել, որ Հայաստանում բնակչության առնվազն մեծամասնությունը համակերպվել է բոլոր կորուստների հետ, գոհ է ստեղծված իրավիճակից, ճիշտ է համարում վերջին երեք տարվա վարած քաղաքականությունը, ուստի կրկին մանդատ է տալիս այդ պետականակործան գիծը շարունակելու, և ելնելով դրանից՝ վերոնշյալ պետությունները համապատասխան քայլեր ձեռնարկեն... Իսկ մենք էլ նորից դժգոհենք, որ միջազգային հարաբերություններում մեզ ճիշտ չեն հասկանում և չեն գնահատում,չեն օգնում... Մտածենք։ Դեռ 40 օր ունենք: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |