21:00 Դեն Բրաուն. Աստված գիտությանը չի դիմանա | |
|
Ես համաձայն եմ, հոգևորականները դժվար թե բարեհաճորեն ընդունեն այն միտքը, որ Աստված չի դիմանա գիտությանը: Բայց ես պնդում եմ, որ պատմականորեն հնագույն աստվածներից ոչ մեկը գիտության փորձություններին չի դիմացել: Աստվածները էվոլյուցիա են ապրել: Մարդկության ապագան կապված է տեխնոլոգիաների զարգացման հետ: Մենք կապված ենք լինելու այնքան ուժեղ ներքին կապերով, որոնք նախկինում լիովին անհնար էին: Նայեք, ինչ է կատարվել միջանձնային հաղորդակցության հետ վերջին տասը տարվա ընթացքում, դա զարմանալի է: Ես հավատում եմ, որ մի քանի տասնամյակ անց մենք կապված ենք լինելու միմյանց հետ մտավոր և հոգևոր այն աստիճանով, որը մեզ համար դեռ անհասանելի է և մեր սեփական փորձը կընդլայնվի ոչ թե հոգևր պրակտիկայով, այլ միմյանց հետ խորը կապերի շնորհիվ: Սա իմ անձնական համոզմուքնն է, որը հիմնված է լուրջ գիտնականների հետ խոսակցությունների և թեոլոգիական աշխատանքի ուսումնասիրման վրա: Կարծում եմ, որ արտաքին Աստծո հանդեպ մեր պահանջմունքը կնվազի և ի վերջո կվերանա»: Ամերիկացի գրող, լրագրող, երաժիշտ Դեն Բրաունը ժամանակակից գրական աշխարհի ամենահայտնի դեմքերից է։ Այսօր նրա ամեն նոր գործ մեծ աղմուկ է ստեղծում։ Բրաունին հաջողվել է գիրքը դարձնել սպասված և աղմակահարույց երևույթ ժամանակակից աշխարհում։ Մի քանի փաստ Բրաունի մասին.
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |