10:30
Դեկտեմբերի 10-ը ԼՂՀ անկախության հանրաքվեի օրն է

1991թ. դեկտեմբերի 10-ին կայացավ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն։ Այն ժամանակ ընտրողների 99,8%-ը կողմ քվեարկեց անկախությանը։

Մինչ 2006թ., սակայն, ԼՂ-ը Սահմանադրություն չուներ։ Միայն 15 տարի անց Ղարաբաղի խորհրդարանը հաստատեց առաջին Սահմանադրության տեքստը։ Այնտեղ նշված էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնավար, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է, և որ պետական իշխանությունը Ղարաբաղում իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի իրավասության տակ։

2006թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց ԼՂՀ առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն։ ԼՂՀ-ի Սահմանադրության ընդունմանը կողմ քվեարկեց 77 հազ. 279 քաղաքացի, դեմ՝ 554։ Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմեց 90 077 մարդ։

Այդ օրվանից դեկտեմբերի 10-ը համարվում է տոնական օր։

Категория: Օրացույց | Просмотров: 846 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: ԼՂՀ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0