15:10 Ձայների 55 տոկոսը «Վրացական երազանքին». aliq.ge | |
|
aliq.ge-ի փոխանցմամբ՝ բրիտանական Survation կազմակերպությունը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով հարցում է անցկացրել, որի արդյունքներն արդեն հասանելի են: Հարցման արդյունքներն արտահայտում են քաղաքական կուսակցությունների վարկանիշը: «Եթե այսօր լինեն խորհրդարանական ընտրությունները, ո՞ւմ օգտին կքվեարկեք» հարցի պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Վրացական երազանք» - 55% «Միացյալ ազգային շարժում» - 22 % «Գիորգի Վաշաձե՝ Ռազմավարություն Շինարար» - 5% «Լելո» - 4% «Եվրոպական Վրաստան» - 4% «Հայրենասերների դաշինք» - 3% «Գիրչի» - 2% «Լեյբորիստական կուսակցություն» - 2% Այլ կուսակցությունների օգտին - 3% Հարցին՝ «Արդյո՞ք վստահ եք, որ ձեր ընտրած կուսակցության օգտին եք քվեարկելու», դրական պատասխան է տվել 70 տոկոսը, շատ թե քիչ վստահ է 24 տոկոսը, 3 տոկոսը հայտարարել է, որ այդքան էլ վստահ չէ, 3 տոկոսն ընդհանրապես վստահ չէ: «Ռուսթավի 2»-ի խոսքով՝ բրիտանական հետազոտական «Survation» կազմակերպությունը 1 210 քաղաքացի է հարցաքննել: Դաշտային աշխատանքներն իրականացվել է հոկտեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |