09:57
Դավիթաշենից 6 քաղաքացի դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցից սուր կտրող-ծակող առարկայի հարվածի տարբեր աստիճանի հետքերով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել 6 հոգի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել 4-րդ փողոցի թիվ 15 և 13 տների դիմացից:

Ոստիկանները պարզում են վիրավորների ինքնությունը: Դեպքի վայում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Մի կաթիլ մեղրի պատմություն է: Հարևաններով իրար են տվել»:

Просмотров: 702 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: դանակահարված | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0