12:04 Դավիթ Սանասարյանի` Փաշինյանին առաջարկված «բաղադրատոմսի» մասին | |
|
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին և եկել այն եզրահանգման, որ նախորդ իշխանությունների ներկայացուցիչները և նրանց սպասարկող ԶԼՄ-ները «ուզում են ստեղծել համատարած դժգոհության ֆոն, որը կվերածվի քաոսի»... Դավիթ Սանասարյանը նաև դրա դեմ պայքարի «բաղադրատոմս» է առաջարկում իշխանություններին, ինչպես կարելի է հասկանալ նաև նրանց սպասարկող ԶԼՄ-ներին, կեղծ և իրական սոցցանցային օգտատերերին, ըստ որի, վերջիններս պետք է հեռու մնան նախորդների հետ բանավեճի մեջ մտնելուց, Սորոսի թեմայից, իսկ իշխանություններն էլ պետք է «օր առաջ իրականացնեն խոստացված անցումային արդարադատությունը, ընդունեն բիզնես դաշտը առողջացնող հարկային օրենսգիրքը, և որ պակաս կարևոր չէ, գրեթե ամենօրյա ռեժիմով շփվեն ժողովրդի հետ և ներկայացնեն իրականացվող փոփոխությունները»... Այս առաջարկը, իմ կարծիքով, պայմանավորված է նրանով, որ դիսկուրսների մեջ մտնելով նախորդների հետ` գործող իշխանությունների ներկայացուցիչներն ավելի արագ են բացահայտում իրենց անգրագետ և դիլետանտ լինելու փաստը... Երևի պարոն Սանասարյանն առաջնորդվում է՝ «Որքան քիչ խոսեն, այնքան ավելի երկար կպարտակվի որոշ իշխանավորների տգիտությունը» կարգախոսին համաձայն... Ինչ վերաբերում է սոցցանցերում նախորդ և ներկայիս իշխանություններին սպասարկող կեղծ օգտատերերին, ապա նախորդները զիջում են և՛ քանակով,և՛ լկտիությամբ, և՛ անմակարդակությամբ... Պարոն Սանասարյանին երևի պետք չէ օրինակներ բերել, թե ՀՀ վարչապետին թեթև քննադատության դեպքում ինչ սարսափելի և այլանդակ վիրավորանքների ես արժանանում... Ի՞նչն է խանգարում վերջինիս, որ այդ օրենսգրքի վրա աշխատանքներ սկսի... Պատասխանը մեկն է՝ «Ով վճարում է, նա էլ պատվիրում է...»: Նախորդներին սպասարկող օլիգարխները վճարում են ներկայիս իշխանություններին և պատվիրում են իրենց խաղի կանոնները, ինչպես նաև ձեռք են բերում ինդուլգենցիա... Պարոն Սանասարյան, այդ կոչի իրականացումը ձեզանից սկսեք... Նաև Ձեր անգործության պատճառով է, որ ՇՊՀ-ն կանգնած է կործանման և լուծարման եզրին... Այո, մոռացել էի` Շիրակի պետհամալսարանը ԵՊՀ, ՀՊՏՀ կամ Գյուղակադեմիան չէ, որ գտնվում են Երևանում, որ Դուք շատ արագ զբաղվեիք մեր բուհի խնդիրներով և ճշտեիք, թե 1,6 տարվա մեջ ինչու 500 միլիոն դրամ պրոֆիցիտով բյուջե ունեցող բուհը, 2018 թ-ին ոչ միայն չուներ այդ գումարից որևէ լումա, այլև բյուջեի բացասական սալդոն կազմում էր 242 միլիոն դրամից ավել գումար... Այդ դեպքում, ով ուզում է լինի, այդ թվում նաև նախորդ իշխանությունների ներկայացուցիչներին, չի հաջողվի քաոս ստեղծել, եթե ժողովուրդն իրականում գոհ է իշխանություններից... Իշխանություններին և նրանց կողմնակիցներին անտրամաբանական և անիմաստ բաղադրատոմսեր առաջարկելու փոխարեն հորդորեք վերջիններիս աշխատե՛լ, աշխատե՛լ ու էլի աշխատե՛լ, որ նախորդներին ժողովուրդը չհիշի...»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |