14:29 Դավիթ Պետրոսյանը՝ Նարեկ Մալյանի մասին | |
|
«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպին։ Ուղիղ եթերում նա, մասնավորապես, ասել է․ «Մենք պետք է արձանագրենք, որ ապրիլ-մայիսյան փոփոխությունից հետո բազմաթիվ դրական աշխատանքներ ունենք անելու: Մենք փորձում ենք մեզանով այդ բացը լրացնել: Բայց զարմանալի չէ, որ կան մարդիկ, որոնք այդ փոփոխությունները չեն ուզում նկատել: Քանի որ չեն կարող փաստարկներով խոսել, մնում է անձնական վիրավորանքներով խոսելը: Սա խոսում է Նարեկ Մալյանի էության ու կերպարի մասին: Մենք շատ լավ գիտենք, որ աղբահանության գործընթացը Երևանի ամենալուրջ մարտահրավերներից մեկն է, իսկ Նարեկ Մալյանը հանդիսանում է մի տարր, ում տեղն աղբամանն է: Իր տան մուտքի մոտ Նարեկ Մալյանին վերցրել ենք, շատ ծանր աղբ էր, բավականին երկար իրեն բերել ենք: Մենք իրեն մատով անգամ չենք կպել, ոչ մի հայհոյանք չենք տվել: Ի պատիվ ոստիկանության աշխատակիցների, թույլ չտվեցին, որ նրան նետենք աղբամանը և նա այնտեղ չհայտնվեց: Բոլոր այն մարդկանց, ում Նարեկ Մալյանը վիրավորել է, ինքն այդ պատասխանը ստացել է»:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |