10:49
Դավիթ Հարությունյանը հերքում է ՀՀԿ–ից դուրս գալու մասին տեղեկությունը

Արդարադատության նախկին նախարար, «Լույս» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը հերքում է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե ինքը դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։

 NEWS.am–ի հետ զրույցում Հարությունյանն ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և տեղյակ չէ, թե ով է «Վիքիպեդիա» տեղեկատվական համակարգում իր կենսագրականում նման տվյալ ներառել։

Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ կարկառուն մեկ այլ ՀՀԿ-ական՝ Դավիթ Հարությունյանը ևս լքել է կուսակցությունը։

Категория: Հերքումներ | Просмотров: 2685 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Դավիթ Հարությունյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0