12:20
Դավիթ Գյուրջինյան. «Շտեմարաններն աղբանոց նետելու ժամանակն է»

ՀՀ Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայոց լեզվի և գրականության միասնական քննություն հանձնածների 19,5 տոկոսը ձախողվել է` ստանալով «անբավարար» գնահատական:

Գլխավոր մեղավորը դպրոցից կտրված քննական հարցաթերթիկն է: Ժամանակն է հրաժեշտ տալ անհամ շտեմարաններին և անհամագույն հարցաթերթիկներին:

Դրանից հետո կարելի է անդրադառնալ առարկայական ծրագրերին, դասավանդման խնդիրներին, ուսուցիչներին և աշակերտների չսովորելու հիմնահարցին:

Բայց շտեմարաններն աղբանոց նետելու ժամանակն է: Աներկբա»:

Категория: Տեսանկյուն | Просмотров: 628 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Գյուրջինյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0