12:00 Դավաճանության մասին (բարոյախրատական պատում) | |
|
Երկու մեծահարուստ, միմյանց նկատմամբ մեծ թշնամությամբ էին լցված, ովքեր շարունակ [հարմար] պահի էին սպասում, թե ինչպես մեկը մյուսին բռնի կամ սպանի: Եվ նրանցից մեկը մի չարագործ ծառա ուներ, որ այդ ժամանակ մեկ ուրիշին էր ծառայում: Սա, գալով նրա մոտ, ում որ սկզբից ծառայում էր, ամբաստանեց իր տիրոջը, ում որ այդ ժամանակ ծառայում էր, և խոստացավ դյուրին կերպով նրան մատնել իր ձեռքը: Եվ նա, մեծապես ուրախանալով, խոստացավ նրան ծառայության դիմաց արծաթ տալ: Ապա այդ չարագործը, հարմար ժամանակ գտնելով, իր տիրոջը մատնեց նրա թշնամու ձեռքը: Երբ վերջինս սպանեց, դավաճանն անմիջապես գնաց սպանվածի բարեկամների մոտ և նույն դավաճանությամբ սպանողին մատնեց նրանց ձեռքը: Այս բանը շուտով ի հայտ եկավ, և նրանցից մեկի կողմից, որոնց կամենում էր սպանողին մատնել, բռնվելով, դատավորի հրամանով կախվեց ծառից: Եվ ազգականների խնդրանքով նրա մարմինը թաղվեց, բայց մեծ զարմանք եղավ. քանի որ գիշերը թաղվեց, ահա առավոտյան անծանոթ շներ, որոնց բազմաթիվ մարդիկ ականատես եղան, նրա մարմինը գերեզմանից հանելով` մասերի պատառոտեցին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |