19:00 Դավաճանության մասին | |
|
Երկու օտարական մուրացկան, պատառոտված զգեստներով, առանց շապիկի, համարյա մերկ, Հայր Իսահակի մոտ եկան եւ նրանից ողորմություն խնդրեցին: Եվ մինչ սրանք հանդերձներ էին խնդրում, Աստծո մարդն էլ լուռ լսում էր: Ապա իր մոտ կանչելով աշակերտներից մեկին` ասաց նրան. - Գնա՛ անտառ և այնտեղ` այսինչ տեղում, երկճղանի ծառ կգտնես, և այնտեղ գտնվող հագուստներն առնելով՝ կբերես այստեղ: Եվ երբ աշակերտը գնաց գտավ ամեն բան՝ ծածուկ բերեց հոր մոտ: Նա էլ, վերցնելով դրանք, մերկ ու մուրացիկ աղքատներին ասաց. -Առե՛ք և հագե՛ք, քանի որ մերկ եք: Սրանք, երբ տեսան զգեստները, ճանաչեցին. իրենք էին թաքցրել դրանք, և սաստիկ վախեցան: Եվ այսպես՝ նրանք, որ դավաճանությամբ ուրիշների հանդերձանքն էին խնդրում, ամոթով իրենցը վերցրին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |