15:18 Դատախազությունը մերժել է դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի բողոքը | |
|
Գլխավոր դատախազությունը մերժել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի բողոքը ԱԱԾ-ի՝ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանից։ Վերջինս հայտնել է նաև, որ պատրաստվում են դիմել դատարան։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Դավիթ Գրիգորյանի փաստաբանը բողոքարկել էր ԱԱԾ-ի այն որոշումը, որով մերժվել էր Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը։ Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը։ Այդպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող և նախկին նախագահները, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաև քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին։ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները դադարեցված են։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |