19:25 Դատարանն չեղարկել է Tik Tok-ն արգելելու Թրամփի հրամանը | |
|
ԱՄՆ-ի դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը կամ պետք է հետաձգի ամերիկյան օնլայն շուկայում TikTok-ի ներբեռնման արգելքը, կամ սեպտեմբերի 25-ի կեսօրին ներկայացնի փաստաթղթեր՝ ի պաշտպանություն այս քայլի, հաղորդում է The Hill-ը: Անցած շաբաթ ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը TikTok-ի ներբեռնման արգելքի հրաման էր արձակել։ Այն պետք է ուժի մեջ մտներ անցած կիրակի, սակայն արգելքը մեկ շաբաթով հետաձգվել է: Շաբաթ օրը Tik Tok-ն արգելքը վերացնելու դատական հայց էր ներկայացրել, ինչից հետո ԱՄՆ-ի Կոլումբիայի շրջանի դատավոր Կարլ Նիկոլսը հայտնել է, որ կառավարությունը պետք է իրավական պատասխան ներկայացնի TikTok- ի խնդրանքին կամ հետաձգի ծրագիրը ներբեռնելու արգելքը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |