20:00 Դասը վարում է Վուդի Ալենը | |
|
Վուդի Ալեն *** Ես հավատում եմ վերևից ամեն ինչին հետևող ամենատես աչքին: Ցավոք` դա Կառավարության աչքն է... *** Հարստությունն աղքատությունից անհամեմատ գերադասելի է: Ֆինանսական պատճառներով... իհարկե... *** Եթե ցանկանում եք Աստված քրքջա, փորձեք նրան տեղեկացնել ձեր նպատակների մասին: *** Խոստովանեմ, որ ես էլ եմ երբեմն-երբեմն մտածում ինքնասպանության մասին: Ճիշտ է, մտածում եմ, բայց ես այնքան ձախորդն եմ, որ իմ դեպքում հաստատ` այն կարող է ընդամենը ժամանակավոր լուծում լինել … *** Ես հնաոճ մարդ եմ, այդ իսկ պատճառով էլ կարծում եմ, որ մարդիկ, ինչպես աղավնիներն ու կաթոլիկները, այնուամենայնիվ, պետք է հաշտվեն իրենց ամուսնության հետ... *** Ես ձեր` մահկանացուներիդ համար եմ աթեիստ, իսկ այ, Բարձրյալի միանգամայն առողջ դիտանկյունից` ես կառուցողական ընդդիմություն եմ... *** Երջանիկ լինելու միակ հնարը` տառապանքը սիրելն է… *** Լոս Անջելեսում աղբը չեն թափում... Այն վերամշակում են և դարձնում հեռուստաշոու... *** Կինս,ավաղ, այդպես էլ չի ցանկանում հասունանալ: Ամեն անգամ,երբ ես լոգանք եմ ընդունում,նա շարունակում է ջրասույզ անել իմ պատրաստած թղթե նավակները... ***
Ես ու կինս երկար ժամանակ քննարկում էինք` բաժանվե՞լ միմյացից, թե՞ գնալ Բահամյան կղզիներ հանգստանալու: Երկար մտմտուքից հետո, ի վերջո մենք վերջապես եկանք ընդհանուր եզրահանգման և կայացրինք սողոմոնյան վճիռ. այն է` Բահամներն ընդամենը երկշաբաթյա, մինչդեռ ամուսնալուծությունը` ցկյանս հաճույք կարող է պատճառել... *** Այս ոսկե շղթայով ու նրա վրա կախված ոսկե ժամամացույցով ես հպարտանում եմ: Մահվան մահճում հայտնված իմ պապիկն է այն ինձ վաճառել... *** *** Ինձ շախմատի թիմում չընգրկեցին…քաշիս պատճառով... *** «Մանհեթթեն» ֆիլմի առիթով. « Եթե իմ ֆիլմին հաջողվել է գեթ մեկին դժբախտացնել, նշանակում է` իզուր չեմ աշխատել... »: *** *** Ուղեղը` իմ կողմից սիրված երկրորդ սիրելի օրգանն է... *** Ես լավ սիրեկան եմ դարձել` բացառապես իմ օրգանիզմի վրա կատարված մարզումների հաշվին... *** Երբ վերջապես ծնողներիս ուղեղին հասավ ինձ առևանգելու փաստը, նրանք առանց վայրկյան իսկ վարանելու` ինձ պատկանող սենյակը վարձով տվեցին… *** Մեր բաժանության պատմության մեջ մեղքի իմ բաժինն էլ կար: Խոստովանում եմ. ես իսկապես փորձում էի նրան տեղավորել պատվանդանի տակ… *** Շաբաթ երեկոյան նոր ծանոթություն հաստատելու հնարավորությունը` բիսեքսուալների պարագայում նորմալ մարդկանցից կրկնակի բարձր է… *** Որպես կանոն, մեծանուն երգիծաբանները մշտապես աշխատել ու աշխատում են մանկական գրասեղանների առաջ: *** Մակլերն այն մարդն է, ով ձեզ պատկանող արժեթղթերը ձեռքից ձեռք է փոխանցում այնքան ժամանակ, մինչև դրանց իսպառ չքվելը… *** Հումորիստները մշտապես մանկական սեղանի դիմաց են նստում… | |
|
| |
| Всего комментариев: 0 | |