19:00 Դասը վարում է Ստանիսլավ Եժի Լեցը | |
|
Ստանիսլավ Եժի Լեց *** Կյանքը վնասակար է: Դրանից... նաև մահանում են... *** Փաստը, որ նա մահացել է, ամենևին էլ չի ապացուցում, որ նա ապրել է... *** Ոչ թե ցուցամատով, այլ` քեզնով ցույց տուր… *** Իշխանական աթոռը` գլխի չափով չէ, որ պատրաստում են... *** Անդունդը չէ, որ բաժանում է: Բաժանողը՝ մակարդակների տարբերությունն է... *** Զբաղվեք ձեր երեխաների սեռական դաստիարակությամբ, որպեսզի հետո նրանց դրախտից չվռնդեն... *** Լավ, ասենք գլխով բետոնե պատն էլ քանդեցիք, հետաքրքիր է՝ հաջորդ խցում ինչ եք անելու, հը՞... *** Համապատասխան վերամշակումից հետո՝ բոլոր մարդիկ էլ հավասար են դառնում… *** Կանայք գիշերները եռաչափ են դառնում… *** Սուրբ Ավգուստինոսի երիտասարդ տարիների աղոթքն առ Աստված. - Տեր Աստված, տուր ինձ իմաստնություն և ժուժկալ ապրելու կամք: Բայց... ոչ հիմա, խնդրում եմ... *** ...Թու, թու, թու, ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Չէ՞ք հավատում: Հապա մի պահ փորձեք պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Արարիչը Ադամի կողոսկրից ոչ թե Եվային ստեղծեր, այլ` մեկ ուրիշ Ադամի... Փառքդ շատ, Տեր աստված... *** Հոգեբուժարանից առողջ կարող են հեռանալ գժերը, բայց ոչ երբեք` նրանց բուժող բժիշկները… *** Ասա ում հետ ես քնում, ու ես կասեմ, թե ինչ ես երազում տեսնում... *** Դեպի աշխարհ բացվող պատուհանը շատ հեշտությամբ կարելի է նաև... թերթով փակել... *** Գիշերը օգնություն մի կանչիր... Հարևաններին կարթնացնես... *** Իսկական տղամարդը տեսանելի է անգամ... մերկ վիճակում: *** Սեռերի միջև կռվի ժամանակ շարունակում են տուրք տալ «ավանդական զենքերին...» : *** Մի փորձեք հասկանալ միմյանց, որպեսզի հետո չատեք մեկմեկու... *** Երբ սկսում եմ լրջորեն մտածել, տեսնում եմ, թե որքան է ծիծաղելի այս աշխարհը... | |
|
| |
| Всего комментариев: 0 | |