19:00 Դաստիարակված մարդու 8 հատկանիշ․ Անտոն Չեխով | |
|
Ավելի քան հարյուր տարի առաջ ռուս հայտնի գրող Անտոն Չեխովն այս նամակը գրել է իր եղբորը, ով տաղանդավոր նկարիչ էր, բայց տառապում էր հարբեցողությամբ: Անտոնին շատ էր մտահոգում եղբոր հիվանդությունը, նրան զայրույթ էր պատճառում նաև եղբոր արհամարհական վերաբերմունքն իր տաղանդի հանդեպ: Ահա նրա զգացմունքային նամակը, որն անպայման պետք է ընթերցի յուրաքանչյուր մարդ: Սա նամակ է ոչ միայն հարբեցողությամբ տառապողների, այլև այն մարդկանց համար, ովքեր թուլություն են դրսևորում՝ խղճահարություն առաջացնելով ու արդարանալով, թե «մեզ ոչ ոք չի հասկանում»: Այդպիսով նրանք վնասում են ոչ միայն իրենց, այլև հարազատ մարդկանց, ովքեր անտարբեր չեն նրանց նկատմամբ: Հատված նամակից Դու հաճախ ես բողոքում, որ քեզ ոչ ոք չի հասկանում: Նման բողոք նույնիսկ Գյոթեն ու Նյուտոնը չունեին: Բողոքում էր միայն Քրիստոսը, բայց ոչ թե սեփական եսի, այլ իր ուսմունքը չհասկանալու համար: Քեզ բոլորը հիանալի հասկանում են: Ուրիշ հարց է, որ դու ինքդ քեզ չես հասկանում, և դա մյուսների մեղավորությունը չէ: Հավատացնում եմ քեզ, որ և՛ որպես եղբայր, և՛ որպես քեզ շատ հարազատ մարդ, հասկանում ու կարեկցում եմ քեզ: Ես գիտեմ քո բոլոր լավ կողմերը հինգ մատի պես ու գնահատում եմ դրանք: Եվ որպես ապացույց կարող եմ թվարկել այդ հատկանիշները: Դու չափազանց բարի ես, մեծահոգի ու անկեղծ, նախանձությունն ու ատելությունն օտար են քեզ համար: Դու ի վերուստ օժտված ես տաղանդով, որը շատերը երազում են ունենալ և չունեն: Իմ կարծիքով դաստիարակված մարդիկ այսպիսին են՝ 1. Նրանք հարգում են դիմացինին, այդ պատճառով հանդուրժող են, զիջող ու քաղաքավարի: 2. Նրանք կարեկցում են ոչ միայն մուրացկաններին ու կատուներին: Նրանք տառապում են այն բանի համար, ինչ սովորական անզեն աչքով տեսանելի չէ: 3. Նրանք հարգում են ուրիշի սեփականությունը, այդ պատճառով վճարում են պարտքերը: Դաստիարակված մարդիկ անկեղծ են, վախենում են ստից այնպես, ինչպես կրակից: Սուտը վիրավորանք է լսողի համար և նվաստացնում է խոսողին: 4. Նրանք փողոցում էլ ունեն նույն վարքագիծը, ինչ տանը: Շատախոս չեն, խոսակցության մեջ չեն ընկնում ու կարողանում են լռել: 5. Նրանք չեն ոչնչացնում իրենց ուրիշների մոտ խղճահարություն ու կարեկցանք առաջացնելու նպատակով: Երբեք չեն ասում. «Ինձ չեն հասկանում»: 6. Նրանք ճղճիմ չեն. չեն տարվում կեղծ ադամանդներով, ինչպես օրինակ հայտնիների հետ ծանոթանալն է: 7. Նրանք հարգում են իրենց ունեցած տաղանդը և հանուն դրա զոհաբերում են հանգստությունը, կանանց, գինին: 8. Նրանք իրենց մեջ սերմանում են էսթետիկան. չեն կարող քնել ու արթնանալ հագուստով: Նրանց հետաքրքրում է ոչ թե կինն անկողնում, ով կարող է կեղծ հղիության լուրեր տարածել ու անվերջ ստել, այլ թարմությունը, շնորհն ու մարդկայնությունը: Մոսկվա, 1886 թ. | |
|
| |
| Всего комментариев: 0 | |