11:04 Դասական չլրագրության բանաձևը | |
|
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «1️⃣ Ինչ-որ տեղից լսում ես մի որևէ բամբասանք պաշտոնյայի մասին, կամ, որ ավելի լավ է, ինքդ ես գեներացնում էդ բամբասանքը, զանգում ես խոսնակին, որը հերքում է ասածդ: Խնամքով շարադրում ես բամբասանքը: Նյութիդ ամենավերջի՛ն պարբերությունում տեղավորում ես խոսնակի հերքումը, դնում ես հարցականով վերնագիր և Voi là, սենսացիոն նյութդ պատրաստ է: 2️⃣ Դրանից հետո, ուրեմն, սպասում ես մի քանի րոպե, թե երբ են «հարևան» կայքերը տեսնելու և արտատպելու ապատեղեկատվությունը՝ արդեն պարտադիր չի հարցականով: Արտատպում են: 3️⃣ Դրանից հետո, քանի որ կայքից բացի նաև տպագիր ռեսուրս ունես, նույն աղբը տպում ես թղթի վրա ու թերթի անվան տակ տարածում ես մամուլի կրպակներին: Սպասում ես մի քանի ժամ: Առավոտյան շուտ «հարևան» կայքերն ու այլ լրատվամիջոցներ նյութդ դնում են «Մամուլի տեսություն» բաժնում: 4️⃣ Ավարտական ստադիայում արդեն հանգիստ կարող ես նույն պաշտոնյային մեղադրել, որ քո դեմ հալածանքներ է սանձազերծում, որովհետեւ նախկինում նրան անխնա քննադատել ես: 5️⃣ ՞՞՞՞՞ 6️⃣ PROFIT!!!!»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |