14:28 Դ․ Տոնոյան․ «Զինծառայողների մահվան դեպքերի մասին որևէ տեղեկություն չի կոծկվել» | |
|
Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում զինծառայողի մահվան դեպքերի մասին տեղեկությունը ոչ ծածկել, ոչ կոծկել և դա չի արել տարիներ շարունակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ՊՆ վարչական համարի մամուլի սրահում Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հարցը վերաբերում է այն հանգամանքին, թե ինչու է Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրությունից թաքցրել Սյունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող Էդուարդ Գրիգորյանի մահվան դեպքը: «Մենք հիմա ծառայողական քննություն ենք իրականացնում՝ պարզելու, թե դա ինչի հետ է կապված եղել, որովհետև, հաշվի առնելով այն, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»,- ասաց նախարարը: Նախարարը շեշտեց, որ տեղեկություններն այսօրվա իրողություններում հնարավոր չէ կոծկել, որովհետև դրանց մասին կարելի է իմանալ տարբեր գերատեսչություններից: «Լրատվամիջոցները տեղեկություն են ստանում և Դատախազությունից, և Քննչական կոմիտեից, և Հատուկ քննչական ծառայությունից, և Պաշտպանության նախարարությունից: Հնարավոր չէ որևէ բան կոծկել, բայց, միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ չկապված, նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել»,- եզրափակեց Տոնոյանը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |