23:30
Դևիդ Ատենբորո. Երկրին ավերում է սպառնում

Երկրին ավերում է սպառնում, եթե կլիմայի փոփոխությունների հետ կապված անհապաղ միջոցներ չձեռնարկվեն։ Այս մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում տված հարցազրույցում, որը վարել է արքայազն Ուիլյամը, հայտարարել է հայտնի բնագետ Դևիդ Ատենբորոն։ AP-ը տեղեկացնում է, որ գիտնականի նախազգուշացումը լսարանը ծափահարություններով է ընդունել։

Ատենբորոն նշել է, որ «դժվար է գերագնահատել կլիմայի փոփոխության ճգնաժամը»։ Նրա խոսքերով, մարդիկ շատացել են, և նրանք տիրապետում են ավերիչ այնպիսի «վախենալի» մեխանիզմների, որ «մենք կարող ենք ոչնչացնել ամբողջական էկոհամակարգեր, նույնիսկ դա չգիտակցելով»։

Նա նշել է, որ «օդի ցանկացած ումպ, որը մենք շնչում ենք օդից, սննդի ցանկացած կտոր մենք վերցնում ենք բնությունից, և եթե մենք վնաս ենք հասցնում բնության աշխարհին, մենք վնասում ենք ինքներս մեզ»։

Категория: Science News | Просмотров: 1398 | Добавил: Moder-003 | Теги: գիտական | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0