21:15
Cybertruck էլեկտրապիկապը 146 հազար պատվեր է ստացել

«Տեսլայի» գլխավոր տնօրեն Իլոն Մասկը Թվիթերի իր էջում գրել է, որ ընկերությունը նոր Cybertruck էլեկտրապիկապի 146 հազար պատվեր է ստացել։

Հիշեցնենք, որ նոր էլեկտրամեքենայի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում՝ նոյեմբերի 21-ին։

Առաջին մատակարարումները կիրականացվեն 2021-ի տարեսկզբին։

Cybertrack-ը նման է «ապագայից հետեւակի զրահապատ մեքենայի», և ընդհանրապես՝ դիզայնը կատարված է ըստ «Շեղբի վրայով վազողը» գիտաֆանտաստիկ ֆիլմի նմուշի, որի գործողությունները տեղի են ունենում 2019 թվականի նոյեմբերին:

Категория: Auto News | Просмотров: 7137 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Cybertrack | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0