21:30 Ծխելուց հրաժարվելը քաղցկեղի կանխարգելման լավագույն միջոցն է | |
|
Ծխելուց հրաժարվելը քաղցկեղով հիվանդանալը կանխելու լավագույն միջոցն է, կարևոր է նաև ճիշտ սնվել և շատ շարժվել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է Հայդելբերգում Գերմանիայի Ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի (Das Deutsche Krebsforschungszentrum, DKFZ) ղեկավար Միխայել Բաումանը: «Խելամիտ սնվելու և բավականաչափ շարժվելու դեպքում դուք կարող եք հակազդել քաղցկեղի զարգացմանը: Նախազգուշության լավագույն միջոցը չծխե՛լն է: Քաղցկեղի բոլոր տեսակների շուրջ 30 տոկոսը կապված է ծխելու հետ»,- հայտարարել Է մասնագետը: Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում Է ամեն տարի փետրվարի 4-ին: Հայդելբերգում Գերմանիայի Ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի տեղեկատվության ծառայությունը խորհուրդ է տալիս քաղցկեղից պաշտպանվելու երեք միջոց. առողջ ապրելակերպ, նախազգուշական պատվաստում և վաղ հայտնաբերում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |