09:51
Ծխախոտային բիզնեսը՝ կենսական նշանակության ոլո՞րտ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ծխելու և ծխախոտային բիզնեսի դեմ ակտիվ պայքարելիս արժե հիշել, որ
2018թ. ՀՀ թիվ 1 հարկատուն ծխախոտ արտադրող «Գրանտ Տոբակոն» է, որը վճարել է 42,2 մլրդ դրամ հարկ, իսկ առհասարկ խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում միանգամից 4 ընկերություն ծխախոտի բիզնեսի ներկայացուցիչ է՝ որոնք միասին վճարել են 83 մլրդ դրամ հարկ։
Այնպես որ ոլորտը կենսական նշանակություն ունի մեր տնտեսության համար։
Ավելին, միայն ծխախոտի գովազդի և մարքեթինգային այլ ծախսերը կազմում են 9-10 մլրդ դրամ։»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 540 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: ծխախոտ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0