20:28
Ցուկերբերգը օրենսդիրներին ներկայացրել է Ֆեյսբուքի թվային արժույթի մանրամասները

Չորեքշաբթի օրը Ֆեյսբուքի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը Կոնգրեսում տված վկայության ժամանակ փորձել է մեղմել օրենսդիրների անհանգստությունը համաշխարհային թվային արժույթի գործարկման շուրջ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Հանձնաժողովի առջև ելույթի ժամանակ Ցուկերբերգը խոստովանեց, որ 2020 թվականին նախատեսված մեկնարկը «ռիսկային նախագիծ է», սակայն նա նաև նշեց, որ կրիպտոարժույթը բանկային հաշվեհամար չունեցող միլիոնավոր ամերիկացիներին հնարավորություն կընձեռի անվտանգ կերպով ֆոնդային փոխանցումներ կատարել:

Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի նախագահ Մաքսին Ուոթերսը կրկին կոչ արեց կասեցնել թվային արժույթի մեկնարկն ու նույնիսկ առաջարկեց մասնատել ընկերությունը:

Категория: Network News | Просмотров: 1143 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ցուկերբերգ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0