20:00
Ցուցադրություն՝ նվիրված Շուշանիկ Կուրղինյանի հոբելյանին

Բանաստեղծ Շուշանիկ Կուրղինյանի 145-ամյա հոբելյանի առթիվ մարտի 6-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կբացվի ցուցահանդես, որը կուղեկցվի համերգային ծրագրով:

Ցուցադրությունը ներառում է բանաստեղծուհու կյանքին և ստեղծագործությանն առնչվող փաստաթղթեր, ձեռագրեր, լուսանկարներ և անձնական իրեր։

Ցուցադրության բացմանը կհաջորդի համերգ՝ նվիրված կանանց տոներին․ կատարումներով հանդես կգան Գևորգ Մարգարյանը և Վահե Համբարձումյանը:

Категория: Հայեր | Просмотров: 376 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Շուշանիկ Կուրղինյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0