23:00 Ծիր կաթինում միլիարդավոր վտանգավոր մոլորակներ են գտել | |
|
Նիդեռլանդների Լեյդենյան համալսարանի գիտնականները պարզել են, որ Ծիր կաթինում կարող են միլիարդավոր թափառող մոլորակներ լինել, որոնք մեծ զանգված ունեն, գնդաձև են, սակայն գրավիտացիայով կապված չեն որև է աստղի հետ։ Այդպիսի օբյեկտները ազատ լողում են տիեզերական տարածքում և կարող են բախվել այլ մոլորակների հետ, ներառյալ՝ Երկիրը՝ հայտնում է Science Alert-ը։ Պարզվել է, որ 357 մոլորակներ (16,5 տոկոս) լքել են իրենց համակարգերը 11 միլիոն տարվա ընթացքում և սկսել են թափառել տիեզերական տարածքում։ Ընդ որում, 282 մոլորակներ լքել են կուտակումները, 75-ը բախվել են ծնող աստղի հետ, իսկ 34-ը՝ այլ մոլորակի հետ։ Եթե մոդելավորման արդյունքները դիտարկենք Ծիր կաթինի տեսանկյունից, ապա թափառող մոլորակների ընդհանուր թիվը կարող է 16,5-100 մլրդ-ի հասնել։ Համարվում է, որ Ուրանի առանցքի թեքության մեծ անկյունը կապված է ազատ սավառնող թռչող տիեզերական մարմնի հետ, որը մոլորակի չափ է։ Հնարավոր է նաև, որ Արեգակնային համակարգի չհայտնաբերված 9-րդ մոլորակը ևս վռնդված է եղել, մինչև նրան հափշտակել է Արևի ձգողականությունը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |