20:30 Ցինկի (Zn) օգտակարությունը | |
|
Վերջին շրջանում՝ կորոնավիրուսով պայմանավորված, շատ ենք լսում ցինկի կարևորության, օգտակարության մասին, իսկ կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով բժիշկները դեղատոմսում անպայման ներառում են այն: Եկեք հասկանանք՝ որն է դրա պատճառը: Ցինկ (լատ.՝ Zincum), քիմիական տարր է, որի նշանն է Zn, տարրերի պարբերական համակարգի պարբերության, 2-րդ խմբի տարր է։ Ցինկը անօրգանական նյութ է և շատ օգտակար է մեր օրգանիզմի համար:
Այն օգտակար է հղիության ժամանակ, նպաստում է պտղի նորմալ աճին: Նաև բուժում է էկզեման, հիանալի դեղամիջոց է հավկուրության, ախորժակի անկման, մրսածության, աչքերի տեսողության խանգարման դեպքում: Օրգանիզմում ցինկի պակասի դեպքում առաջանում են հետևյալ հիվանդությունները`
Ցինկ պարունակող սննդամթերքներն են` միս, ոստրե, շաղգամ, սիսեռ, վարսակ, գետնանուշ, նուշ, ձավարեղեն, դդմի կորիզներ, կոճապղպեղ, ընկույզ: *Ցինկի օրական խորհուրդ տրվող քանակը կանանց համար 8 մգ է, իսկ տղամարդկանց համար՝ 11 մգ: Աղբյուրը՝ Doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |