20:00
Չվերադառնանք նրան, ինչը մերժել ենք․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Զարգացումները ցույց են տալիս, որ ամեն ինչ արվում է առաջիկա արտահերթ ընտրությունները էլի անձերի ընտրության տանելու ուղղությամբ` աննպատակ, անգաղափար, անանելիք, անտեսլական, գրեթե 30 տարվա ընտրությունների նման հերոս ու դավաճանի, սև ու սպիտակի տրամաբանությամբ։

Մենք տեսել ենք, թե ուր են տանում նման ընտրությունները։ Մենք գիտենք, թե ինչ են արժենում մեզ համար նամն ընտրությունները։

Մենք պիտի հասկանանք, որ դրանք ընտրություններ չեն և պետք է մերժել այդպիսի մոտեցումը։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ առաջիկա ընտրությունները լինեն ամենաքաղաքականը։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ Հայաստանը առաջ գնա, ոչ թե հետ գլորվի նախահեղափոխական վիճակին։ Մենք պիտի չվերադառնանք նրան, ինչը մերժել ենք»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 275 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Գարեգին Միսկարյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0