18:40
Չկա որևէ լարվածություն Արցախի գործող իշխանության հետ.Միրզոյան

ԱԺ-ում նիստից հետո խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով հատկապես Սահմանադրական դատարանի դատավորի անդամի թափուր մնացած պաշտոնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած հերթական թեկնածուի չընտրվելուն:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք փաստացի ԱԺ-ն անվստահություն չի հայտնում ՀՀ նախագահի ինստիտուտին՝ մերժելով ՍԴ դատավորի նրա թեկնածուին, Արարատ Միրզոյանն խորհուրդ է տվել նման քաղաքական հայտարարություններ չանել։

«Ես նման պնդում չէի անի»,- շեշտել է խորհրդարանի նախագահը։

Արարատ Միրզոյանը խոսել է նաև ՀՀ և Արցախի իշխանությունների միջև լարվածության մասին խոսակցություններին: Նա ասել է, որ չկա որևէ լարվածություն, և Արցախի գործող իշխանության հետ ՀՀ կառավարությունն ու ԱԺ-ն աշխատում են բնականոն:

Просмотров: 419 | Добавил: manomin98 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0