21:46
Չինուհին հազալիս 10 կողոսկր է կոտրել

Չինաստանի Չժեցյան նահանգ 20-ամյա բնակչուհին հազալիս 10 կողոսկր է կոտրել, հաղորդում է Daily Mail-ը։

Ասթմայի պատճառով գիշերային հազի նոպաներով է տառապող աղջիկը դիմել է բժիշկների՝ բողոքելով կրծքի աջ կողմում ուժգին ցավերից։

Ռենտգենից հետո պարզվել է, որ չինուհին հազի պատճառով կոտրել է 10 կողոսկր։ Հետազտությունը ցույց է տվել, որ նրա ոսկրերի ամրությունը շատ թույլ է եղել՝ արյան մեջ կալցիումի և ֆոսֆորի կրիտիկական մակարդակի, ինչպես նաև D վիտամինի պակասի պատճառով։

Просмотров: 468 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: ասթմա | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0