22:00
Աշխարհի ամենախոր երկնագույն խոռոչը

Չինաստանի Շրջակա միջավայրի օվկիանոսային կանխատեսման պետական կենտրոնը հրապարակել Է չափումների արդյունքները Սանշա քաղաքի տարածքում (Պարասելյան կղզիներ, Հայնանի հարավային նահանգ) վիթխարի բնական ջրամբարում: Մասնագետները պարզել են, որ այդ վիթխարի բնական ջրհորի խորությունը 300 մետրից փոքր-ինչ ավելի Է և գերազանցում Է նախկին ռեկորդակրին՝ Դինա երկնագույն անցքին Բահամյան կղզիներում (շուրջ 200 մետր), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խորջրյա քարայրի, որի պաշտոնական աշխարհագրական անվանումը Յունլե («Հավերժական բերկրանք») Է, մակերևույթին տրամագիծը հասնում Է 130 մետրի և, ընկղմվելու համեմատ նեղանում Է մինչև 36 մետր: Ինչպես պնդում են գիտնականները, այդ տեկտոնական ձագարափոսը գետնի տակ չի միանում հարակից Հարավչինական ծովի ջրատարածքին: Այդուհանդերձ, այնտեղ բնակվում են ավելի քան 20 տեսակի ծովային ձկներ և կենդանիներ:

«Այդ երկնագույն անցքը գիտական, պատմական և մշակութային մեծ արժեք Է ներկայացնում իրենից»,- Օվկիանոսային կանխատեսման պետական կենտրոնում մեկնաբանել են այդ երկրաբանական ֆենոմենի նշանակալիությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Категория: Science News | Просмотров: 819 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0