15:34 Չինաստանում բացվել է ամենաերկար երկհարկանի կամուրջը | |
|
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Չինաստանի Յուհան քաղաքում բացվել է աշխարհում ամենաերկար երկհարկանի կամուրջը: «Յանցզի գետի վրայով անցնող Յանշանի կամուրջը աշխարհում ամենաերկար երկհարկանի կախովի կամուրջն է»,- ասել է կառույցի գլխավոր հատակագծող Սյու Հունգին: Կամուրջի ընդհանուր երկարությունը 4,12 կմ է: Կամուրջի վերևի հարկը վեց մասից է բաղկացած, որոնց վրա թույլատրելի արագությունը ժամում 80 կմ է, ներքևի կամուրջը նույն չափսի է, սակայն թույլատրելի արագությունն այստեղ 60 կմ/ժ է: Կամուրջի վերևի հատվածում նաև հետիոտնի համար երկու մայթ է նախատեսված, իսկ ներքևինը հեծանվաուղի ունի և հետիոտների համար մի քանի հատվածներ: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |