22:00 Չինաստանի Օրդոս քաղաքի արվեստների թանգարանը | |
|
Այս թանգարանը տեղավորված է անսովոր մի վայրում՝ Օրդոս անապատի սրտում՝ Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի հարավում։ 2001 թվականին չինացի հետազոտողներն այստեղ քարածխի ու բնական գազի հսկայական հանքավայրեր են հայտնաբերում։ Նրանց համար, ովքեր պետք է զբաղվեն վերամշակմամբ, անապատի մեջ բարձրահարկ շենքերով, պետական հիմնարկներով, թանգարաններով, թատրոններով, այգիներով ու նույնիսկ օդանավակայանով սուպերժամանակակից քաղաք է կառուցվում։ Բայց պարադոքսն այն է, որ չինացիները չեն շտապում տեղափոխվել Օրդոս։ Մեկուկես միլիոն բնակչի համար նախատեսված քաղաքում այսօր 20 հազարից պակաս մարդ է ապրում։ Դատարկ տներն ու ճանապարհները, խանութներն ու հրապարակները սյուրռեալիստական պատկեր են ստեղծում։ Ինքը քաղաքը բաց երկնքի տակ հսկա թանգարան է։ Արտասահմանյան լրատվամիջոցներն արդեն նրա անունը կնքել են «չինական ուրվական-քաղաք»։ Օրդոսի կենտրոնում է կառուցված արվեստների թանգարանը։ Այն կառուցել է MAD ճարտարապետական ընկերությունը։ Թանգարանը ճանաչվել է աշխարհի նորագույն հրաշքներից մեկը։ Այո, թանգարանում ժամանակավոր ցուցահանդեսներ են լինում, բայց կա նաև մշտական ցուցահանդես, որը նվիրված է քաղաքի պատմությանը։ Բայց գլխավոր ցուցանմուշը՝ ինքը շինությունն է։ Ճայռե ձորակների ձևով կառուցված սրահներում ազատ թափառում է անապատի քամին։ Դրա համար շինության պատերին անցքեր են թողնված։ Լույսը շինություն է թափանցում շինության վերին մասում կառուցված հսկայական լուսամուտներից, իսկ շուրջը հսկա արհեստական ավազաբլուրներ են։ Պատրաստեց Լուսինե Բրուտյանը | |
|
| |
| Всего комментариев: 0 | |