23:30 Չինական արբանյակը ցույց է տվել Լուսնի հակառակ կողմը | |
|
Թեև մարդիկ զրկված են Լուսնի հակառակ կողմը տեսնելու հնարավորությունից, սակայն ժամանակակից տեխնոլոգիաները լրացնում են այդ բացը: Ինչպես նշում է Daily Mail-ը, չինական Longjiang-2 արբանյակը լուսանկարել է Լուսնի՝ մարդկանց համար մեծ հետաքրքրություն ներկայացնող հակառակ կողմը: Ի դեպ, լուսանկարի ներքևի աջ անկյունում երևում է Երկիրը: Երբ արբանյակը ֆիքսել է ուշագրավ կադրը, սիրողական մակարդակով տիեզերքի ուսումնասիրմամբ զբաղվողների թիմը պատկերը ներբեռնել է Նիդեռլանդներում գտնվող Dwingeloo Radio Telescope սարքի միջոցով: Լուսանկարն արվել է փետրվարի 3-ին: Կադրի առանձնահատկությունն այն է, որ ամբողջապես երևում են և՛ Լուսինը, և՛ Երկիրը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |