21:45 Չինական առակ | |
|
Նախարարներից մեկն ուներ օգնական, որը փառաբանվում էր իր ազնվության, կարգապահության և աշխատասիրության համար: Երբ նա երեք տարի արդեն ծառայել էր նախարարի մոտ, վերջինս ասում է. - Ես գոհ չեմ քեզնից և այլևս քո ծառայությունների կարիքը չունեմ: Օգնականը հուզված, կասկածամտորեն բացականչում է. - Միթե՞ ես ձեր հանձնարարությունները վատ եմ կատարել: Միթե՞ երբևէ ծուլացել եմ: Միթե՞ կարգապահ չեմ եղել իմ աշխատանքում: - Այդ բոլորը ճիշտ են,- հաստատում է նախարարը: - Հապա ինչու՞ եք զրկում ինձ ձերդ ողորմածությունից և թույլ չեք տալիս այսուհետ ծառայել ձեզ: - Դուք երեք տարի եղել եք իմ օգնականը,- պատասխանում է նախարարը,- բայց այդ երեք տարիների ընթացքում իմ ոչ մի թերությունը ցույց չեք տվել: Նշանակում է, դուք հոգացել եք ոչ թե այն մասին, որպեսզի ես ավելի լավ աշխատեմ, այլ այն բանի մասին, որպեսզի հաճոյանաք ինձ: Հենց այդ պատճառով էլ այլևս ձեր ծառայությունների կարիքը չունեմ: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |