20:30 Չինական առակ | |
|
Վան Նին ասաց. «Մարդիկ ուտում են տնային կենդանիների միսը, եղջերուները խոտով են սնվում, քառասնոտնուկները որդերին են անուշ անում, իսկ բվերը որսում են մկներին: Այս չորսից ո՞ւմ է հայտնի սննդի ճշմարիտ համը: Կապիկներն ամուսնանում են կապիկների, եղնիկներն ընկերություն են անում որմզդեղների, օձաձկները խաղում են ձկների հետ: Մաո Ցյանը և տիրուհի Լին փայլուն գեղեցկուհիներ էին մարդկանց մեջ, սակայն ձկները տեսնելով նրանց իսկույն դեպի ջրի խորքը կլողային, իսկ թռչունները, տեսնելով նրանց կսլանային երկինք: Իսկ եթե նրանց տեսնեին եղնիկները, իսկույն անտառը կփախչեին: Նրանցից ո՞վ գիտի, թե ինչ է ճշմարիտ գեղեցկությունը: Իմ կարծիքով բարի վարքի կանոնները, դատողությունները ճշմարտության ու ստի մասին խճողված են ու անորոշ: Ես չեմ կարող դրանցից գլուխ հանել»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |